Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, 5-րդ զոհված քաղաքացու դին հայտնաբերվել է
Հասարակություն
19:18 11/06/2025
Հայաստան

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, 5-րդ զոհված քաղաքացու դին հայտնաբերվել է

Ճամբարակում շենքի փլատակներից տակից քիչ առաջ  դուրս է բերվել  տղամարդու դի։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից՝  հողորդելով, որ զոհերի թիվը հասավ  5-ի։

«Րոպեներ առաջ շենքի բնակիչներից մի տղամարդու  դի ևս հայտնաբերվեց։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են ։ Սահմանվել է հսկողություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման նպատակով»,- Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Քաղաքի շենքերից մեկի երրորդ հարկի բնակարաններից մեկում գազի պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։  Արդեն հաղորդվել է 4 զոհերի, 10 տուժածների մասին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, 5-րդ զոհված քաղաքացու դին հայտնաբերվել է